Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բողոքի ակցիա` Գևորգ Սաֆարյանի պահման անմարդկային պայմանների վերաբերյալ

12:25, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Բողոքի ակցիա` Գևորգ Սաֆարյանի պահման անմարդկային պայմանների վերաբերյալ

Երկու տարի ազատազրկման դատապարտված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի պաշտպանները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ նրան սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից: Հայտարարություն էր տարածել նաև ինքը՝ Գևորգ Սաֆարյանը, որտեղ նշել էր՝ այն խուցը, որտեղ ուզում են իրեն տեղափոխել, կան մարդիկ, ովքեր շատ նման են իր հասցեին սպառնալիքներ հնչեցրածներին: Բացի այդ, այժմ նա գտնվում է կիսանկուղային խցում, որտեղ մշտապես խոնավ է, առկա է գարշահոտություն։ Հայտարարությանն արձգանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ Գևորգ Սաֆարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ նրա բոլոր պնդումներն ու մտավախությունները պետք է դառնան մանրամասն քննարկման առարկա և հաշվի առնվեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Տեղաբաշխման հարցը լուծելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի նաև համատեղելիության հարցը: Բարձրացված է նաև նրա պահման պայմանների հարցը: Ուստի, նախաձեռնված քննարկման շրջանակներում Գ.Սաֆարյանի նկատմամբ կիրառված տույժերի իրավաչափության, դրանց կիրառության իրավական հիմքերի, պատժախցում պահվելու ժամկետը լրանալուց հետո տեղաբաշխելիս խցում պահվող այլ անձանց նրա հետ համատեղելիության և անվտանգության ապահովման հարցերի առնչությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն:
     Տեղեկացնենք նաև, որ այսօր ժամը 13:00-ին ՄԻՊ գրասենյակի մոտ տեղի է ունենալու Գևորգ Սաֆարյանի պահման անմարդկային պայմանների և ՄԻՊ-ի անգործության կապակցությամբ բողոքի ակցիա:

3204 | 0
Facebook