Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սատկել է քաղաքապետ կատուն

11:05, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Սատկել է քաղաքապետ կատուն

Ալյասկայի Թալքիթնա քաղաքի քաղաքապետի պաշտոնն զաղեցնող կատուն սատկել է 20 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է New York Daily News-ը: Նա 900 բնակչությամբ քաղաքի ղեկավար էր ընտրվել 1998 թվականին: Սատկած կատվի տերերն արդեն իրենց պատրաստակամությունն են հայտնել քաղաքապետի պաշտոնը տալ Սթաբսի հետ մի հարկի տակ ապրող մեկ այլ կատվի:

2013-ին քաղաքապետ կատուն հիվանդանոցում էր հայտնվել ծանր կոտրվածքներով ու վնասվածքներով, երբ նրա վրա էր հարձակվել շունը:

Կենդանին քաղաքապետ է ընտրվել ընտրությունների արդյունքում՝ հավաքելով քվեների բացարձակ մեծամասնությունը: Կատվին քաղաքապետ նշանակելը հնարավոր է դարձել, քանի որ քաղաքը չունի պաշտոնական ադմինիստրացիա, այն համարվում է միջհամայնքային տարածք:

Իսկ չորքոտանի քաղաքապետից օգուտները քիչ չէին: Նախ, նրա շնորհիվ քաղաք էին այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ տեսնելու, թե ինչպես է շեկլիկ պաշտոնյան փռվում քաղաքապետարանի փափուկ բազմոցների վրա: Բացի այդ, մինչև վերջ էլ նա ոչ ոքի չէր հիասթափեցրել և երբեք կաշառք չէր վերցրել:

18863 | 1
Facebook