Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը պատասխան քայլեր կկիրառի ՌԴ հանդեպ ամերիկյան պատժամիջոցների դեմ

11:25, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
ԵՄ-ը պատասխան քայլեր կկիրառի ՌԴ հանդեպ ամերիկյան պատժամիջոցների դեմ

Բրյուսելը մտավախություններ ունի, որ ԱՄՆ կողմից սահմանված հակառուսական նոր պատժամիջոցների հետևանքով հարվածի տակ կհայտնվեն եվրոպական էներգետիկ և այլ կազմակերպություններ: Այդ իսկ պատճառով Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հորդորել է անհապաղ քայլեր ձեռնակել, եթե ԱՄՆ-ն առանց Եվրոմիության նկատողությունները հաշվի առնելու նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի հանդեպ: Այս մասին հաղորդում է Financial Times լրատվականը:
     Եվրոհանձնաժողովի նիստը կկայանա հուլիսի 26-ին: Լրատվականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթում պատասխանների մի քանի տարբերակ է առաջարկվում, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հստակ հավաստիացումներ ներկայացնի` բանավոր կամ գրավոր, որ պատժամիջոցները չեն ազդի Եվրոմիության երկրների շահերին:

8874 | 0
Facebook