Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սևանի ճանապարհին. «ՎԱԶ-2106»-ը գլխիվայր շրջվել է. Ford-ն էլ՝ կողաշրջվել. կան վիրավորներ

21:25, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Սևանի ճանապարհին. «ՎԱԶ-2106»-ը գլխիվայր շրջվել է. Ford-ն էլ՝ կողաշրջվել. կան վիրավորներ

Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Ford Transit մակնիշի 20 OO 542 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 35 GC 405 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը մանկահասակ երեխաներ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «ՎԱԶ-2106»-ը դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, իսկ Ford-ն էլ կողաշջրվել է:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր բնակվելիս են եղել Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում և Ջրվեժ թաղամասում: Նրանք վերադառնալիս են եղել Սևանից ու նկատելով վթարը ճիշտ են կողմնորշվել և օգնել են վիրավորներին։

Սևանի ճանապարհին. «ՎԱԶ-2106»-ը գլխիվայր շրջվել է. Ford-ն էլ՝ կողաշրջվել. կան վիրավորներ
Սևանի ճանապարհին. «ՎԱԶ-2106»-ը գլխիվայր շրջվել է. Ford-ն էլ՝ կողաշրջվել. կան վիրավորներ
7614 | 0
Facebook