Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսլանդիայի ափերին հայտնաբերվել է նացիստների՝ 4 տոննա ոսկով բեռնված խորտակված նավը

21:10, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Իսլանդիայի ափերին հայտնաբերվել է նացիստների՝ 4 տոննա ոսկով բեռնված խորտակված նավը

Իսլանդիայի ափերին Advanced Marine Services բրիտանական նավի հետազոտողները հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված բեռնատար նավ՝ բեռնված ոսկով:
     SS Minden անունը կրող նավը (լուսանկարում) խորտակվել է 1939 թվականին Բրազիլիայից դեպի նացիստական Գերմանիա ուղևորվելու ճանապարհին: Նավն Իսլանդիայից 120 կմ հեռավորության վրա է եղել, երբ նկատվել են բրիտանական ծովային ուժերը: Այս մասին անմիջապես հաղորդվել է Հիտլերին, վերջինն էլ հրամայել է խորտակել նավը, որ իր բեռը չհայտնվի թշնամու ձեռքին: Նավի ոսկու արժեքը գնահատվում է 130 միլիոն դոլարից էլ ավելի: Առաջիկայում բրիտանացիները մտադիր են ոսկին տանել Բրիտանիա:

7881 | 0
Facebook