Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նովոսիբիրսկում 11-ամյա աղջիկը բացել է դուռը ջուր խնդրող տղամարդու առաջ ու դարձել բռնաբարության զոհ

23:10, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Նովոսիբիրսկում 11-ամյա աղջիկը բացել է դուռը ջուր խնդրող տղամարդու առաջ ու դարձել բռնաբարության զոհ

Նովոսիբիրսկում ոստիկանները ձերբակալել են 39-ամյա մի տղամարդու, ում կասկածում են 11-ամյա աղջկան ծեծելու ու բռնաբարելու համար:
     Հուլիսի 13-ին նա, օգտվելով այն հանգամանքից, որ 11-ամյա զոհը տանը միայնակ է գտնվում, թակել է դուռն ու ջուր խնդրել: Աղջիկը միամտաբար բացել է, ինչից հետո տղամարդը առնվազն 2 անգամ հարվածել է նրա դեմքին, ապա բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Այնուհետև չարագործը լքել է տարածքը:
     Նրան հաջողվել է բռնել տեսահսկման սարքերի շնորհիվ: Այսօր նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել:

8789 | 0
Facebook