Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արգենտինացի մրցավարը փրկել է ֆուտբոլիստի կյանքը (տեսանյութ)

16:05, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Արգենտինացի մրցավարը փրկել է ֆուտբոլիստի կյանքը (տեսանյութ)

Արգենտինայի 4-րդ դիվիզիոնի «Սան Միգել»-ի և «Դեֆենսորես Ունիդոս»-ի միջև հանդիպումը սպասարկող գլխավոր մրցավար Յաէլ Ֆալկոն փրկել է ֆուտբոլիստ Իսաիս Օլարիագեի կյանքը։ Մրցակցի հետ բախումից հետո ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը, և նրա լեզուն կուլ է գնացել։ Գլխավոր մրցավարն առաջին բուժօգնությունն է ցուցաբերել ֆուտբոլիստին, ինչից հետո մոտեցել են բժիշկները։ Վերջիններս նշել են, որ ֆուտբոլիստը ողջ է մնացել մրցավարի անհապաղ գործողությունների շնորհիվ։

«Տեսա, որ ֆուտբոլիստը թպրտում է։ Որպես կանոն՝ այդ դեպքերում մահվան հիմնական պատճառ է լինում կուլ գնացած լեզուն։ Ես նրա լեզուն ապահով դիրքի բերեցի, ինչից հետո բժիշկները շարունակեցին բուժօգնությունը»,- նշել է Ֆալկոն։

7403 | 0
Facebook