Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պետք է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները». Սեբաստյան Կուրց

18:10, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
«Պետք է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները». Սեբաստյան Կուրց

Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրոմիությունից, այդ պատճառով էլ Բրյուսելը պետք է հստակ դիրքորոշում ունենա Անկարայի նկատմամբ: Այս մասին այսօր հայտնել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստյան Կուրցը՝ գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում: «Իմ կանխատեսումներն այն մասին, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանալու Եվրոմիությունից, իրականանում են: Ես շարունակելու եմ կողմ արտահայտվել Թուրքիայի՝ ԵՄ-ն անդամագրվելուն ուղղված բանակցությունները դադարեցնելուն: Մենք չենք կարող մեզ թույլ տալ կախվածության մեջ հայտնվել Թուրքիայից: Կարևոր է, որ ԵՄ-ն ինքը կարողանա պաշտպանել իր արտաքին սահմանները»,- ասել է Կուրցը: Նա նաև քննադատել է Թուրքիային իշխանափոխության փորձից հետո ծայր առած կալանավորումների ու աշխատանքից հեռացումների համար:

5810 | 0
Facebook