Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տեխասում հայտնաբերվել է բեռնատար՝ մահացած ու կիսամեռ մարդկանցով

16:20, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Տեխասում հայտնաբերվել է բեռնատար՝ մահացած ու կիսամեռ մարդկանցով

Տեխասի Սան-Անտոնիո քաղաքում ոստիկանությունը խանութից հնչած ահազանգի հետքերով հայտնաբերել է երկար ժամանակ կայանած բեռնատար, որի կցորդում եղել են մահացած ու կիսամեռ մարդիկ, հայտնում է kens5.com-ը: Կցորդում եղած 38 մարդկանցից 20-ը հոսպիտալացվել է, նրանցից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է: Հաղորդվում է 8 զոհի մասին, 2-ը՝ երեխաներ:

Ամենայն հավանականությամբ՝ ուղևորները եղել են մեքսիկացի ապօրինի ներգաղթյալներ, ովքեր ցանկացել են ամեն կերպ հասնել ԱՄՆ:

Նշենք, որ նախկինում ևս հայտնաբերվել են բեռնատարներ՝ բառի բուն իմաստով բեռնված մարդկանցով, որոնց մի մասը շնչահեղձությունից մահացած է եղել:

17382 | 0
Facebook