Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում նշել են Հիլարի Քլինթոնի պարտության պատճառը

14:35, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ում նշել են Հիլարի Քլինթոնի պարտության պատճառը

ԱՄՆ Սենատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ Նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտության համար պետք է մեղադրել դեմոկատներին:
     Այս հայտարարութունը Շումերն արել է The Washington Post-ի հետ հարցազրույցում: «Երբ դու պարտվում ես մեկին, ում հայտնիության վարկանիշը 40%-է գնահատվում, դու չես մեղադրում Քոմիին, Ռուսաստանին կամ մեկ ուրիշին, դու մեղադրում ես ինքդ քեզ»,- ասել է նա:
     Հիշեցնենք, որ իր պարտության համար Հիլարի Քլինթոնը մեղադրել էր ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին: Քլինթոնի կարծիքով` ամեն ինչ այլ ընթացք կստանար, եթե Քոմին չհայտներ Կոնգրեսին, որ վերսկսում է իր հանդեպ հետաքննությունն` անձնական էլեկտրոնային փոստը ծառայողական նպատակներով կիրառելու գործի հետ կապված:
     Չակ Շումերը հավելել է նաև, որ Քլինթոնի պարտությունը պայմանավորված էր նաև հստակ ծրագրի բացակայությամբ: «Մարդիկ չգիտեին, թե ինչ են ուզում դեմոկրատները, նրանք գիտեին միայն, որ մենք դեմ ենք Թրամփին»,- նշել է նա:

10329 | 0
Facebook