Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Pokemon Go-ի հազարավոր երկրպագուներ հիասթափված են. խաղի առաջին տարեդարձի մեծ փառատոնը տապալվել է

13:40, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Pokemon Go-ի հազարավոր երկրպագուներ հիասթափված են. խաղի առաջին տարեդարձի մեծ փառատոնը տապալվել է

Pokemon Go հայտնի խաղի հազարավոր երկրպագուներ հիասթափված են մնացել Չիկագոյում նախատեսված փառատոնից, որը մի շարք տեխնիկական պատճառներով չի կայացել: Երկրպագուները տոմսի և ճանապարհածախսի գումարներ ծախսելով՝ եկել էին փառատոնին, որպեսզի որսան եզակի փոքեմոնների: Նրանց կտրվի 20-ական դոլար փոխհատուցում՝ տոմսի արժեքի չափով, սակայն երկրպագուները պահանջում են նաև իրենց տրամադրել 100-ական դոլար խաղային տարադրամ, որը հնարավոր կլինի օգտագործել խաղի մեջ:
     Հիշեցնենք, որ Pokemon Go-ն թողարկվել է անցած ամառ, այն արդեն ներբեռնել են 750 միլիոն անգամ՝ ստեղծողներին բերելով 1 միլիարդ դոլարից ավելի եկամուտ: Չիկագոյի փառատոնը պետք է դառնար խաղի առաջին պաշտոնական տարեդարձը, որի տոմսերն սպառվել էին վաճառքն սկսելուց 10 րոպե անց:

12175 | 1
Facebook