Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեյցարացի ֆուտբոլիստուհին շարունակել է հանդիպումը՝ գլխի արյունահոսող վերքով (տեսանյութ)

12:20, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Շվեյցարացի ֆուտբոլիստուհին շարունակել է հանդիպումը՝ գլխի արյունահոսող վերքով (տեսանյութ)

Շվեյցարիայի կանանց ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Գաել Թալմանը, Եվրոպայի 2017 թվականի առաջնության խմբային փուլի՝ Իսլանդիայի դեմ հանդիպման ընթացքում, գլխի ուժեղ հարված է ստացել և մոտ 8 րոպե պառկած մնացել խոտածածկին։ Ֆուտնոլիստուհին վնասվածք է ստացել մրցակցուհու հետ բախման արդյունքում։ Թալմանի գլխի վերքն արյունահոսել է, և բժիշկները վիրակապել են այն։ Չնայած վնասվածքին՝ Թալմանը շարունակել է հանդիպումը։ Արդյունքում իր թիմը հաղթել է 2։1 հաշվով։

6137 | 0
Facebook