Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը հսկայական սպառնալիք է Միացյալ Նահանգների համար». Պենտագոն

12:05, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
«Ռուսաստանը հսկայական սպառնալիք է Միացյալ Նահանգների համար». Պենտագոն

Վաշինգթոնը պետք է խուսափի Ռուսաստանի հետ առճակատումից, քանի որ խոսքը վերաբերում է միջուկային գերտերության: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ զորամիավորումների ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը:
     Ըստ նրա` Ռուսաստանը հսկայական սպառնալիք է, ինչպես Իրաքը, Չինաստանն ու Հյուսիսային Կորեան: Բայց հենց Ռուսաստանն ունի ավելի մեծ ռազմական ներուժ: «Այդ իսկ պատճառով պետք է շարունակել Ռուսաստանի հետ մրցակցությունն այդ և քիբեր ոլորտներում, բացի այդ, ավելի հզորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի ներսում»,- ասել է Դանֆորդը:
     Դանֆորդի այս հայտարարությանը նախորդել է ԱՄՆ հետախուզության նախկին ղեկավար Ջեյմս Քլեփերի հայտարարությունն, ով Ռուսաստանին «էքզիստենցիալ սպառնալիք է անվանել»: Նրա խոսքով` ռուսները առաջընթաց են գրանցում «էկզոտիկ զենքերի արտադրության ոլորտում» և շատ ագրեսիվ հակատիեզերական համակարգ ունեն:

6025 | 0
Facebook