Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է դարձել, թե ումից է Պուտինին բողոքել Ալիևը

11:20, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Հայտնի է դարձել, թե ումից է Պուտինին բողոքել Ալիևը

Ինչպես հայտնի է, հուլիսի 21-ին կայացել էր ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այսօր այդ հանդիպման ևս մի քանի մանրամասներ են ի հայտ եկել:

Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ալիևը բողոքել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը մեծապես խանգարում է հայկական լոբբին և նրան ենթակա ուժերը՝ ներառյալ այն դեմքերը, որոնք ներկայացված են Ռուսաստանի պետական համակարգերում և զբաղվում են հակաադրբեջանական գործունեությամբ: Հենց այս ուժերն են մի շարք միջազգային կառույցներրի հետ համատեղ փորձում հարվածել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին, ասել է Ալիևը:

13557 | 0
Facebook