Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերնիսաժ»-ի դիմաց փողոցն անթույլատրելի վայրով հատող հետիոտնը մահացու վրաերթի է ենթարկվել

10:20, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
«Վերնիսաժ»-ի դիմաց փողոցն անթույլատրելի վայրով հատող հետիոտնը մահացու վրաերթի է ենթարկվել
     Այսօր՝ հուլիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Համլետ Աբրոյանը իր վարած Mercedes մակնիշի 47 TR 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում ՝ «Վերնիսաժ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով փողոցը հատել է հետիոտնի համար չնախատեսված վայրով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, կանչել է շտապօգնություն, սակայն պարզվել է, որ հետիոտնը տեղում մահացել է։
Աղբյուրը` shamshyan.com
9809 | 1
Facebook