Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վստահ եմ, որ լավ թիմ եմ տեղափոխվել». հայտնի է Գևորգ Կասպարովի նոր ակումբը

00:00, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
«Վստահ եմ, որ լավ թիմ եմ տեղափոխվել». հայտնի է Գևորգ Կասպարովի նոր ակումբը

«Ալաշկերտ»-ի հետ օրերս պայմանագիրը խզած դարպասապահ Գևորգ Կասպարովը համալրել է «Գանձասար-Կապան»-ի շարքերը։ 36-ամյա դարպասապահն ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է կնքել։

«Ուրախ եմ, որ այս թիմում եմ հայտնվել։ Տպավորություններս միայն դրական են։ Կապանյան թիմը վերջին տարիներին ցույց է տալիս, որ պայքարում է միայն ամենաբարձր հորիզոնականների համար։ 100 տոկոսով վստահ եմ, որ լավ թիմ եմ տեղափոխվել։ Հուսով եմ, որ իմ լավ խաղով կարդարացնեմ սպասելիքներն՝ ինչպես ակումբի ղեկավարության, այնպես էլ երկրպագուների։ Այս մրցաշրջանում «Գանձասար-Կապան»-ը պայքարում է չեմպիոնության համար։ Իսկ եթե թիմը պայքարում է չեմպիոն դառնալու համար, ապա դա ինքնին շարժառիթ է ցանկացած ֆուտբոլիստի համար»,- նշել է Կասպարովը։

Նշենք, որ Կասպարովը երկար տարիներ պարբերաբար հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Խաղացել է «Փյունիկ»-ում, «Ուլիս»-ում, «Միկա»-ում, «Ալաշկերտ»-ում, հայկական ու իրանական մի շարք այլ ակումբներում։

5126 | 0
Facebook