Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

19:05, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
     Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է, իսկ վարորդը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:
     Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:
     Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1991թ., ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
     Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
     Նախաքննությունը շարունակվում է:

3924 | 0
Facebook