Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թալիբան» շարժման առաջնորդի որդին պայթեցրել է ինքն իրեն

16:35, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
«Թալիբան» շարժման առաջնորդի որդին պայթեցրել է ինքն իրեն
     «Թալիբան» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Մուլավի Հայբաթուլլայի որդին ինքնապայթեցում է իրականացրել Աֆղանստանում զինվորականների վրա հարձակման ժամանակ, փոխանցում է «Ռոյթերս»-ը: 23-ամյա Աբդուր Ռահմանը, առավել հայտնի որպես Հաֆիզ Հալիդ, մահացել է պայթուցիկով պատված մեքենայում, որը ներխուժել է Գերեշկ քաղաքում գտնվող աֆղանական ռազմաբազա: Այս մասին հայտնել է ծայրահեղական շարժման ներկայացուցիչը: Նա ասել է, որ Ռահմանը ուսանող էր, սակայն ցանկանում էր ինքնապայթեցում իրականացնել: «Նա հաջողությամբ կատարեց իր առաքելությունը»,- ասել է շարժման ներկայացուցիչը: Մուլավի Հայբաթուլլան անցավ շարժման ղեկավարության գլուխը Մուլլար Ահթար Մոհամադ Մանսուրից հետո, ով 2016թ. մայիսին գործադուլի ժամանակ մահացավ:
8237 | 0
Facebook