Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանում 8-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու համար կասկածվող դատավորի եղբորորդին ձերբակալվել է

15:45, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Կապանում 8-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու համար կասկածվող դատավորի եղբորորդին ձերբակալվել է

Կապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում 8-ամյա երեխային` Օ. Գ.-ին, մահացու վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը ձերբակալվել է:
     Shamshyan.com-ի փոխանցմամբ երեխային վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը Կապան քաղաքի 26-ամյա բնակիչ Նարեկ Օհանյանն է։ Նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբորորդին է:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաերթի ենթարկելուց հետո երիտասարդը 8-ամյա երեխային թողել է անօգնական ու դիմել փախուստի:

6526 | 3
Facebook