Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պարագվայցի ֆուտբոլիստին 20 տարվա ազատազրկում է սպառնում՝ մանկապղծության համար

16:05, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Պարագվայցի ֆուտբոլիստին 20 տարվա ազատազրկում է սպառնում՝ մանկապղծության համար

Մեքսիկական «Յագուարես Չյապաս» ակումբի պարագվայցի կիսապաշտպան Խոնաթան Ֆաբրոյին մեղադրանքներ են առաջադրվել՝ մանկապղծության համար։ 35-ամյա ֆուտբոլիստը վերջին 5 տարիների ընթացքում սեռական կապի մեջ է եղել 11-ամյա սանիկի հետ։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել, երբ աղջնակը 6 տարեկան է եղել։ Այդ մասին հայտնի է դարձել, երբ աղջկա ավագ եղբայրը տեսել է քրոջ և ֆուտբոլիստի նամակագրությունը։ Աղջիկն ամեն ինչ խոստովանել է մորը։ Վերջինս դիմում է գրել ոստիկանություն։ Ֆաբրոյին 20 տարվա ազատազրկում է սպառնում։

7348 | 0
Facebook