Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը գիշերը կրակել է Բարեկամավան գյուղի ուղղությամբ

14:05, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Հակառակորդը գիշերը կրակել է Բարեկամավան գյուղի ուղղությամբ

Հակառակորդի կողմից հուլիսի 22-ի գիշերը 23։00- ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, գրեթե երկու ժամից ավելի գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը: Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը:
     Նա տեղեկացրեց, որ գյուղի ուղղությամբ վերջին մեկ տարին կրակոցներ չեն եղել: «Մեր համար մի փոքր անսպասելի էր, որ կրակում էին գյուղի ուղղությամբ, բայց լավ է վիրավորներ չունենք, ոչ էլ նյութական վնաս ենք կրել»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է: Համայնքապետի փոխանցմամբ՝ հակառակորդը կրակել է «ԴՇԿ» և «ԱԳՍ» զենքերից:

4026 | 2
Facebook