Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին

12:15, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Էդմոն Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ հուլիսի 22-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Հրաչյա Հարությունյանին, որն արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
     «Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը:

4583 | 1
Facebook