Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դուք բոլորդ ստում եք». Էրդողանը քննադատել է Գերմանիայի գործողությունները

15:35, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
«Դուք բոլորդ ստում եք». Էրդողանը քննադատել է Գերմանիայի գործողությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է Գերմանիայի մեղադրանքներն այն մասին, որ Թուրքիայում գերմանական ընկերությունները հարցաքննվում են: Այս մասին Էրդողանը հայտարարել է Ստամբուլում նոր քաղաքային հիվանդանոցի բացման ժամանակ, փոխանցում է Sabah-ը: «Ես լրջորեն քննադատում եմ Գերմանիայի գործողություններն՝ ուղղված մեր ներդրողներին վախեցնելուն: Ես կապ եմ հաստատել մեր հատուկ ծառայությունների և ՆԳՆ-ի հետ և տեղեկատվություն ստացել, որ մինչ այժմ գերմանական որևէ ընկերություն չի հարցաքննվել: Դա սուտ է»,- հայտարարել է թուրք նախագահը: «Դուք անզոր եք արատավորել Թուրքիայի հեղինակությունը: Նույնիսկ մի փորձեք մեզ նման մեթոդներով վախեցնել: Մենք ներդրողների երաշխավոր ենք, ովքեր որոշել են ներդրումներ կատարել մեր երկրում: Ես քննադատում եմ մեր հարաբերությունները վատթարացնելուն ուղղված այդ գործողությունները»,- նշել է Էրդողանը:
     Ավելի վաղ Գերմանիայի տնտեսության նախարարը հայտարարել էր Թուրքիայի «սև ցուցակում» ներառված գերմանական ընկերությունների մասին, որոնք մեղադրվում են ահաբեկիչներին աջակցելու մեջ:

6106 | 0
Facebook