Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իգլայի» գործով կալանավորվածների առաջին նիստի օրը հայտնի է

13:15, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
«Իգլայի» գործով կալանավորվածների առաջին նիստի օրը հայտնի է

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հուլիսի 31-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի կունենա «Իգլայի» գործով կալանավորվածների առաջին նիստը:
     Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի` Կարեն և Անդրանիկ Քոչարյանների, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

3198 | 0
Facebook