Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Ալիևը Սոչիում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկում են անցկացրել

11:30, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Պուտինն ու Ալիևը Սոչիում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկում են անցկացրել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Պուտինն ու Ալիևը հանդիպման ժամանակ անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին: «Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Սոչիում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը»,- Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները ևս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական կապերի առկայությունը, ընդգծել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը:

8552 | 4
Facebook