Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաթարի էմիրն առաջին անգամ մեկնաբանել է արաբական երկրների հետ կոնֆլիկտը

15:05, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Քաթարի էմիրն առաջին անգամ մեկնաբանել է արաբական երկրների հետ կոնֆլիկտը

Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանին կոչ է արել կարգավորել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եգիպտոսի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամը, փոխանցում է BBC-ն: Սա առաջին հայտարարությունն է այն բանից հետո, երբ հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Քաթարի դեմ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներ են սահմանվել: Հեռուստատեսությամբ իր ելույթի ժամանակ էմիրը քննադատել է Քաթարի դեմ «խայտառակ քարոզարշավը» և բարձր գնահատել իր ենթակաների հանգստությունը: «Ինչպես գիտեք՝ Քաթարում կյանքն իր հունով է ընթանում, սակայն եկել է մարդկանց մեր կառավարությունների միջև քաղաքական հակասություններից ազատելու ժամանակը»,-ասել Թամիմ բեն Համադ ալ-Թանին՝ վստահեցնելով, որ իրենք ազատ են երկխոսության համար: Նա նաև նշել է, որ բանակցությունները հնարավոր են միայն Քաթարի սուվերենության հարգման դեպքում:

6612 | 0
Facebook