Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը «լուրջ հետևանքներով» սպառնացել է Իրանին

11:20, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Թրամփը «լուրջ հետևանքներով» սպառնացել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներով և «լուրջ հետևանքներով» սպառնացել է Իրանին, եթե վերջինս չվերադարձնի ԱՄՆ-ի քաղաքացիներին, որոնք այնտեղ «անարդարացիորեն» ձերբակալվել են: Թրամփը կոչ է անում Իրանին վերադարձնել Ռոբերտ Լևինսոնին, ով 10 տարի առաջ անհետացել էր Իրանում, ինչպես նաև պահանջել է, որպեսզի Իրանն ազատ արձակի Սիամակ և Բահեր Նամազիներին, նաև բոլոր ամերիկացիներին: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը փոխանցում է բրիտանական «Express» պարբերականը:
     Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանի դեմ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների սահմանման մտադրության մասին:

7338 | 1
Facebook