Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կենտրոնական Իտալիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

11:05, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Կենտրոնական Իտալիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կենտրոնական Իտալիայում ուրբաթ լույս շաբաթ գիշերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին հայտնել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը: Սեյսմոլոգները ստորգետնյա ցնցումներ են գրանցել ժամը 04.13-ին: Էպիկենտրոնը գտնվել է Աքվիլա, Ռիետի և Տերամո նահանգների միջև, սահմանին 14 կմ խորության վրա: Սրանք Ամատրիչե քաղաքի մոտ գտնվող շրջաններն են, որտեղ անցած տարի օգոստոսի 24-ին հզոր երկրաշարժ տեղի ունեցավ: Այդ ժամանակ տարերային աղետի զոհ դարձավ 298 մարդ, մի քանի հարյուրը վիրավորվեց, ավելի քան 3 հազար մարդ զրկվեց տանիքից:

6596 | 0
Facebook