Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այս տարի տարկետման իրավունքով անվճար տեղերը հիմնականում զբաղեցրել են տղաները. «ՀԺ»

10:45, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Այս տարի տարկետման իրավունքով անվճար տեղերը հիմնականում զբաղեցրել են տղաները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Շրջանառվող տեղեկու­թյունների համաձայն, այս տարի պետական բուհերում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղե­րը հիմնականում զբաղեց­րել են տղաները: Խոսվում է, որ դրա հեռահար նպատակներից մեկը պետք է լինի՝ գոնե միառժամանակ խու­սափել պարտադիր ժամկե­տային զինծառայությունից:
     Մի շարք բուհ-եր ուղղված մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ, ամեն դեպքում, վիճակագրությունը չի վկայում նման երևույթի ցայտուն դրսևորման մասին, որոշ բուհերում անգամ հակառակ պատկերն է: Իսկ, օրինակ, Երևա­նի պետական համալսարանում այդ առումով առկա պատկերը մնաց անհայտ:
     Մայր բուհից միայն ասացին, որ բակալավրական կրթական ծրագրով անվճար ուսուցման հա­մակարգում 52 մասնագիտությունների գծով ընդունվել է 420 դիմորդ: Թե նրանցից քանիսն է տղա և քանիսը աղջիկ, չմանրամասնեցին: Պատճառաբանեցին, որ այդ­պիսի վիճակագրություն չունեն»,- գրում է թերթը:
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

5818 | 0
Facebook