Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների սկանդալը կարող է 2-րդ սերիա ունենալ. «Հրապարակ»

10:30, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների սկանդալը կարող է 2-րդ սերիա ունենալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին տարբեր շրջանակներում ուսումնասիրում են «դասալիքների»՝ զինծառայությունից խուսափածների ցանկը, թե ովքեր կարող են հաջորդիվ հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Անգամ պատկան մարմիններին հարցումներ են ուղարկում։ Օրինակ՝ ուսումնասիրում են դատախազության կազմը, որտեղ դասալիքների մի հսկա բանակ է պատսպարվել՝ սկսած գլխավոր դատախազից, վերջացրած Երևանի և վարչական շրջանների դատախազներով։
     Ոչ պակաս մեծ բանակ կա նաև դատական համակարգում՝ 1979-ից հետո ծնված դատավորների մեծ մասը չի ծառայել, ավելին՝ նրանցից շատերը կասկածելի ծագմամբ մասնավոր բուհեր են ավարտել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

7073 | 2
Facebook