Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փնթի, «անթրաշ» մոտեցմանը հաճոյանալու համար աշխատում է նաև «քաղաքական» միտքը. «Առավոտ»

10:25, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Փնթի, «անթրաշ» մոտեցմանը հաճոյանալու համար աշխատում է նաև «քաղաքական» միտքը. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ավելի «կենցաղային» խնդիրներում նույնն է: Կա­ռավարությունը որոշել է տուգանել ծխախոտի մնացորդը փողոցում նետողներին 16 հազար դրամով: Չեմ պատկերացնում, թե ինչպես է դա արվելու՝ արդյոք ամեն մի ծխողի կողքին ոստի­կան է կանգնելու և սպասելու՝ մինչև քաղաքա­ցին ծխի-վերջացնի, և կախված նրանից, թե որ­տեղ է նա գցելու ծխախոտի մնացորդը, ըստ դրա տուգանի կամ չտուգանի: Բայց ինքնին գաղափարն, իհարկե, ողջունելի է: Թրենդային «ժողովրդական» ռեակցիան այդ որոշմանը հետևյալն է՝ «արա, էս խեղճ ժողովրդին մեռան կլպելով, խեղճ մարդկանց ի՞նչ աշխատավարձ եք տալիս, որ հըլը 16 հազար էլ տուգանում եք»:
     Ըմբոստանում են, ընդվզում են մարդիկ: Նման փնթի, «անթրաշ» մոտեցմանը հաճոյանալու հա­մար աշխատում է նաև «քաղաքական» և «հրապարակախոսական» միտքը:
     Մարդկանց մեծ մասն ըմբոստանում է բռնու­թյամբ, օրինախախտությամբ, պետության նկատմամբ արհամարհանքով, նույնիսկ՝ ատելու­թյամբ, անշնորհքությամբ, փնթիությամբ, չարու­թյամբ, տգիտությամբ, հապճեպ դատողություն­ներով: Եկեք հենց այդ ամենի դեմ ընդվզենք օրինապաշտությամբ, բարությամբ և հանդար­տությամբ: Ամեն մեկն իր ձևով է ապստամբում»:
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

5331 | 0
Facebook