Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան դաշինքի» պահվածքը. իրենց «ճիշտ» չեն պահել. «Հրապարակ»

10:15, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան դաշինքի» պահվածքը. իրենց «ճիշտ» չեն պահել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առաջին նստաշրջանից հետո իշխող ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան դաշինքի» պահվածքը։ Հանրապետականները կարծում են, որ դաշինքը տեղ-տեղ իրեն «ճիշտ» չի պահում, օրինակ՝ կառավարության հաշվետվության քվեարկության ժամանակ։
     Քվեարկությունից առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հորդորել է «Ծառուկյան դաշինք»-ին չմասնակցել քվեարկությանը, քանի որ ՀՀԿ-ն քվորումի խնդիր ունի, պարզվում է՝ Վահրամ Բաղդասարյանը դաշինքի անդամներին խորհուրդ է տվել ընդունել «Ելք»-ի առաջարկը, քանի որ քվորումի խնդիր չի եղել, սակայն վերջիններս անդրդվելի են մնացել, մասնակցել ու դեմ են քվեարկել հաշվետվությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

5917 | 0
Facebook