Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Տղաները գիտակցում էին, որ Ադրբեջանի դեմ խաղը պետք է անպայման հաղթենք». Էսկիջյան

19:45, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
«Տղաները գիտակցում էին, որ Ադրբեջանի դեմ խաղը պետք է անպայման հաղթենք». Էսկիջյան

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանը Ադրբեջանի նկատմամբ 82։80 հաշվով տարած հաղթանակից հետո մեկնաբանել է թիմի խաղը:

«Խաղից առաջ ահռելի լարվածություն կար թիմում։ Տղաները գիտակցում էին, որ Ադրբեջանի դեմ խաղի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա և պետք է անպայման հաղթենք։ Որքան էլ փորձել էինք լարվածությունը հանել, բայց չէր ստացվել, քանի որ բոլորն այս խաղի մասին էին խոսում, անընդհատ զանգեր էինք ստանում տարբեր տեղերից։ Խաղի մասին բարդ է խոսելը, քանի որ այսօր խաղադաշտում տեսանք պայքար և միայն պայքար։ Խաղասկզբում մենք լավ առավելություն ստացանք և կարող էինք ընդմիջման գնալ զգալի տարբերությամբ, սակայն անհասկանալի խախտումներ ստացավ մեր միակ կենտրոնականը՝ Սթիվեն Էնոչն, ում ստիպված էինք փոխարինել։ Էնոչի փոխարինումը թույլ տվեց մրցակցին հավասարվել մեզ։ Ընդհանրապես, մրցավարության վերաբերյալ մի շարք հարցեր առաջացան։ Այնպիսի տպավորություն էր, որ ցանկանում էին Էնոչին հեռացնել խաղից։ Փաստորեն, մենք խաղի գրեթե կեսը խաղացինք առանց մեր կենտրոնականի․․․ Այնուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ, չնայած այս բարդություններին, մենք ի վերջո հաղթեցինք և ուրախություն պարգեւեցինք հայ ժողովրդին։ Մենք միասնական էինք և դրա համար էլ հաղթեցինք։ Շնորհակալ եմ տղաներին, ովքեր ջանք չխնայեցին հաղթանակի համար։ Այսքանով առաջնությունը չի ավարտվել մեզ համար։ Հուլիսի 23-ին խաղալու ենք 17-րդ տեղի համար և ավարտելու ենք մեր ելույթները։ Մրցելու ենք Իռլանդիա-Մալթա զույգի հաղթողի հետ։ Ցանկանում ենք հաղթանակով ավարտել մեր ելույթները»,- նշել է Էսկիջյանը:

4051 | 0
Facebook