Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գանձասարում նշում են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը

13:25, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Գանձասարում նշում են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը
     Գանձասարում այսօր՝ հուլիսի 23-ին, մեծ հանդիսությամբ նշվում է վանքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը: Միջոցառման հետ միասին նշվում է նաև Վարդավառի տոնը:
     Դեռ շաբաթներ առաջ եկեղեցու բակում ընթանում էին շինարարական ակտիվ աշխատանքներ: Վերանորոգվել են միաբանական խցերը, քառուղիները, շենքերի տանիքներն ու ծածկը, կանաչապատվել է տարածքի մի մասը: Արցախի թեմի փոխառաջնորդ և Գանձասարի վանքի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով՝ փորձել են որքան հնարավոր է հարազատ մնալ վանքի ճարտարապետության նախնական լուծումներին։
     Ավելի վաղ MAMUL.am լրատվականի թղթակիցն այցելել էր Գանձասարի վանք, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
     Նշենք, որ Գանձասարի վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216–1238 թվականներին։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ։
4049 | 0
Facebook