Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

27 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Սերգեյ Փարաջանովը

16:20, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
27 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Սերգեյ Փարաջանովը
     Հուլիսի 21-ին, 27 տարի առաջ, Երևանում մահացավ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:
     «Այստեղ միշտ էլ գոյություն ունի գաղտնիքի տիրույթ։ Փարաջանովի ֆենոմենի մասին միայն երկու բան կասեմ։ Առաջինն այն է, որ նա կատարելապես ազատ մարդ էր։ Նա խոսում ու գործում էր առանց հետևանքների մասին մտածելու, ինչն էլ դուր չէր գալիս խորհրդային իշխանություններին։ Եվ ինչի համար էլ նրան ի վերջո պատժեցին։ Իսկ մյուսն էլ այն է, որ հանճարեղ ռեժիսորը սովորեցրեց մեզ խաղալ իրերի, առարկաների հետ, հիմնովին փոխեց մեր պատկերացումները նյութականի մասին։ Մենք այսօր իրերի, նյութի զոհն ենք։ Իսկ Փարաջանովը փոխեց մեր պատկերացումներն իրեղենի մասին»,- այսպես է բնութագրել աշխարհահռչակ կինոռեժիսորին կինոգետ Սուրեն Հասմիկյանը:
     Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը: 1966-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է «Նռան գույնը» գեղարվեստական ֆիլմը, որը սկզբում թերահավատորեն է ընդունվել: Ռեժիսորի նորարական գաղափարները չեն հասկացվել, այդ իսկ պատճառով ֆիլմը վարձույթի է դուրս եկել միայն 4 տարի անց:
     «Ես չունեմ ո′չ պաշտոն, և ո′չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»,- ասում էր Սերգեյ Փարաջանովը:
     Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմն անավարտ է մնացել հիվանդության պատճառով, սակայն այդ նյութերն ամբողջությամբ օգտագործել է Միքայել Վարդանովն իր «Փարաջանով. վերջին գարուն» վավերագրական ֆիլմում:
27 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Սերգեյ Փարաջանովը
27 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Սերգեյ Փարաջանովը
2974 | 0
Facebook