Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ունեմ իմ պաշտպանը և դեմ եմ հանրության գումարներն ավելորդ ծախսելուն». Գևորգ Սաֆարյան

15:40, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
«Ես ունեմ իմ պաշտպանը և դեմ եմ հանրության գումարներն ավելորդ ծախսելուն». Գևորգ Սաֆարյան

Ինչպես արդեն տեղկացրել ենք, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը 30 րոպե ընդմիջում էր հայտարարել, որպեսզի սանկցիա կիրառեր հանրային պաշտպան Աննա Ջուվանովայի նկատմամբ: Վերջինը վերադառնալով խորհրդակացական սենյակից տեղկացրել է, որ նախազգուշական սանկցիա է կիրառելու: Շարունակելով դատական նիստը՝ Տաթևիկ Գրիգորյանը նիստերի դահլիճ է հրավիրել Գևորգ Սաֆարյանին և հատարարել, որ նրա համար ևս հանրային պաշտպան պետք է ներգրավվեն: Ի պատասխան՝ Գևորգ Սաֆարյանը հայտարարել է. «Ես չեմ հրաժարվում իմ պաշտպանի` Տիգրան Եգորյանի ծառայություններից: Ես ունեմ իմ պաշտպանը և դեմ եմ հանրության գումարներն ավելորդ ծախսելուն»։
     Հաշվի առնելով, որ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի փաստաբանները լքել են դատական նիստերի դահլիճը, նիստը հետաձգվել է։ Հաջորդը նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին:

3057 | 0
Facebook