Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ արտգործնախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի արտահանձնմամբ

15:25, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
ՌԴ արտգործնախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի արտահանձնմամբ

ՌԴ արտգործնախարարությունը պատրաստ է նախաձեռնել Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ռուսաստանին, եթե վերջինը դիմի նման խնդրանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:

ՌԴ արտգործնախարարությունը պարզաբանել է, որ ազատազրկման դատապարտվածների արտահանձնման կոնվենցիայի համաձայն` արտահանձնման մասին դիմում պետք է ներկայացնի կա՛մ դատապարտյալը, կա՛մ էլ նրա հարազատներն ու փաստաբանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ։

5538 | 0
Facebook