Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան զենք չի մատակարարի Թուրքիային

15:10, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Գերմանիան զենք չի մատակարարի Թուրքիային

Գերմանիայի կառավարությունը ծրագրում է սառեցնել Թուրքիային զենքի մատակարարման ծրագիրը, հաղորդում է գերմանական Bild պարբերականը` հղում անելով կառավարական իր աղբյուրներին:

«Անհրաժեշտ է ոչ միայն վերանայել Թուրքիայի արտահանման երաշխիքներն, այլև հստակորեն հայտարարել, որ արտահանում այլևս չի լինելու»,- Բունդեսթագի փոխխոսնակ, «Միություն 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչ Կլաուդիա Ռոթի խոսքերն է մեջբերում լրատվականը:
     Նրա խոսքով` մատակարարումներն անհապաղ պետք է դադարեցվեն տարածաշրջանում զինված հակամարտության պատճառով:
     Փոխխոսնակը պարզաբանել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են ոչ միայն Գերմանիայի, այլև առավելապես` Թուրքիայի նախագահ Էրդողանի պատճառով:
     Նշենք, որ նախօրեին Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր է վերանայել Թուրքիայի հանդեպ տնտեսական սահմանափակումների հարցը` այդ երկրում գերմանացի իրավապաշտպանների կալանավորման հետ կապված:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ անհրաժեշտ է առավել կոշտ քաղաքականություն վարել ընդդեմ Թուրքիայի։

5540 | 0
Facebook