Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ո՞ւր էր «Ելք»-ը, երբ Ֆիրդուսի տոնավաճառն ապամոնտաժում էին

15:15, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Ո՞ւր էր «Ելք»-ը, երբ Ֆիրդուսի տոնավաճառն ապամոնտաժում էին
     «Ապամոնտաժման որոշումը վաղուց կար, տեղեկություններ ունեինք նաև, որ քննարկումներ են ընթանում վաճառականների հետ։ Մեզ ոչ ոք այդ գործընթացին չէր հրավիրում ու հանրային դժգոհության դրսևորում մինչ այս չենք տեսել, չենք միջամտել։ Երբ այդ օրը հայտնի դարձավ, որ սկսել են արագ ապամոնտաժել տաղավարներն, աղմուկ բարձրացավ ու սկսեցին ասել՝ ինչու չեն եկել։ Բայց մինչ այդ ոչ բնակիչներն էին դիմել մեզ, որ միջամտեինք, ոչ էլ հասարակական անհանգստություն կար, որ քայլ նախաձեռնեինք»,- անդրադառնալով Ֆիրդուսի շուկայի շուրջ վերջին զարգացումներին ու պատասխանելով հարցին, թե ապամոնտաժման օրն ինչո՞ւ «Ելք» դաշինքից որևէ ներկայացուցիչ չկար այնտեղ, ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Կարծում ենք, որ երբ հարցը քննարկման փուլում է, կարող ենք ազդեցություն ունենալ, բայց երբ տեխնիկայով արդեն ընթանում է գործընթացը, մեր ներկայությունը որևէ բան չէր տա»,- ասաց նա։
     Նշենք, որ Ֆիրդուսի տոնավաճառի տարածքն այս պահին ավերակ է հիշեցնում՝ լցված փոշով ու աղբով։
Տեսանյութն՝ 1in.am-ի
4671 | 1
Facebook