Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելային մեկ քայլ է մնում Սիրիային հասնելու համար

14:25, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Վենեսուելային մեկ քայլ է մնում Սիրիային հասնելու համար

Միլիոնավոր վենեսուելացիներ միացել են ընդիմության կազմակերպած համընդհանուր գործադուլին:
     Ինչպես հաղորդում է BBC-ին` ոստիկանության և ընդդիմության միջև բախումների ընթացքում 3 մարդ է մահացել: Ավելի քան 300 մարդ ձերբակալվել է:
     Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն գործադուլն աննշան քայլ է անվանել ու հայտարարել, որ դրա պարագլուխները կկալանավորվեն:
     Ցուցարարները մի շարք ճանապարհներ են արգելափակել մայրաքաղաք Կարակասում և այլ խոշոր քաղաքներում: Ընդդիմության տվյալներով` երկրի բնակչության 85%-ը մասնակցում է հայտարարված գործադուլին:
     Նշենք, որ այս տարվա ապրիլից ի վեր հակաիշխանական ցույցերի հետևանքով Վենեսուելայում ավելի քան 100 մարդ է մահացել:

9338 | 1
Facebook