Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծաղկաձորում կբացվի Մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնը

17:25, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Ծաղկաձորում կբացվի Մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնը

Լենոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 6-րդ փառատոնը կբացվի հուլիսի 22-ին և կշարունակվի մինչև հուլիսի 26-ը: Այս տարի փառատոնին մասնակցում են թատերախմբեր և անհատ կատարողներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Բանգլադեշից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից:
     «Մնջախաղի փառատոնն ամենասպասվածներից է, քանի որ այն ոչ թե մասնագետների, այլ՝ ժողովրդի համար է և՝ սահմանափակումներ չունենալով, բոլորին երջանկություն ու ժպիտներ է պարգևում»,- փառատոնի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի գլխավոր պրոդյուսեր, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
     Նրա խոսքով, այս տարվա հետաքրքիր նախագծերից է «Դոն Քիշոտ» ներկայացումը, որը Ստեփանակերտի և Բեռլինի թատրոնների 2 դերասանների համատեղ աշխատանքն է:
     Ժիրայր Դադասյանը տեղեկացրեց, որ այսուհետ փառատոնը լինելու է ամենամյա, և այս տարի արդեն ստացվել են հայտեր հաջորդ տարվա մասնակցության համար:

Ծաղկաձորում կբացվի Մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնը
Ծաղկաձորում կբացվի Մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնը
3180 | 0
Facebook