Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շրջափակել դատարանի շենքն ու ստիպել ազատել «Սասնա ծռերին». Սեֆիլյանի կոչը

14:05, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
«Շրջափակել դատարանի շենքն ու ստիպել ազատել «Սասնա ծռերին». Սեֆիլյանի կոչը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն այսօր գրություն է փոխանցել Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանին: Վերջինը լրագրողների հետ զրույցում ընթերցել է Սեֆիլյանի հայտարարությունը.

«Սիրելի՛ ժողովուրդ: Ինչպես մեկ տարի առաջ, այսօր ևս ստեղծվել է հնարավորություն ժողովրդի համախմբման: Ու եթե մեկ տարի առաջ այն տեղի էր ունենում ոստիկանների գնդում՝ «Սասնա ծռերի» բարձրացրած ապստամբական դրոշի շուրջ, Խորենացի փողոցում ու Սարի թաղում, ապա այսօր դա պետք է կատարավի դատարանի շենքի շուրջ, որտեղ գտնվում են ապստամբական դրոշն անսասան պահած մեր երկրի ու ժողովրդի համար անձնազոհության պատրաստ արդարադատության և անկախության նվիրյալները: Կոչ եմ անում դատավարության օրերին մեծ բազմությամբ հավաքվել դատարանի շենքի մոտ և ժողովրդի ներկայության բավարար քանակի դեպքում շրջափակել շենքը և գաղութային ոստիկանությանը պարտադրել ազատ արձակել մեր ռազմագերիներին, մեր բոլորի սիրելի «Սասնա ծռերին»:

3913 | 0
Facebook