Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լատինաամերիկյան երգը դարձել է բոլոր ժամանակների ամենաներբեռնվող հիթը. այն արդեն արգելել են Մալայզիայում

01:05, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Լատինաամերիկյան երգը դարձել է բոլոր ժամանակների ամենաներբեռնվող հիթը. այն արդեն արգելել են Մալայզիայում

39-ամյա պուերտոռիկացի Լուիս Ֆոնսի և Դեդդի Յանքի ամառային պարային հիթը թողարկվելուց կես տարի անց խփել է դիտվածության ու ներբեռնման բոլոր ռեկորդները: Ընդհանուր առմամբ՝ Despacito երգը խաղարկվել է արդեն 4,6 միլիարդ անգամ:
     Despacito-ն, որը կարելի է թարգմանել որպես «Դանդաղոտ», թեթև երգ է՝ հիշվող երաժշտությամբ, պատմում է սիրո և զվարճանքների մասին:
     Հետաքրքիր է, որ երգը Մալայզիայում արգելվել է հնչեցնել հեռուստաէկրաններից ու ռադիոյից, քանի որ «պարունակում է անպարկեշտ խոսքեր»:
     Երգի հեղինակ ու կատարող Լուիս Ֆոնսին խոստովանել է, որ թեթևակի բերկրաթմբիրիր մեջ է, քանի որ երբեք չէր սպասի նման հաջողության: «Ես ուղղակի ուզում էի, որ պարային հիթ ստեղծեմ»,- ասել է նա:

Despacito, Լուիս Ֆոնս և Դեդդի Յանք
36301 | 3
Facebook