Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան անօդաչուն օպերատիվ հետախուզական թռիչք է իրականացրել Դոնբասում

18:05, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Ամերիկյան անօդաչուն օպերատիվ հետախուզական թռիչք է իրականացրել Դոնբասում
     ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական RQ-4A անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Դոնբասում, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն: Թռիչքի ժամանակ անօդաչուն սահմանային գոտու երկայնքով հյուսիսից դեպի հարավ է ընթացել: Հետախույզ անօդաչուն առնվազն 5 թռիչք է իրականացրել մոտ 16 հազար մետր բարձրության վրա: Գտնվելով Լուգանսկի շրջանում՝ այն նաև երկու անգամ մոտեցել է Ռուսաստանի սահմանին Բելգորոդի և Վորոնեժի շրջաններում մոտ 40 կմ հեռավորության վրա: Ռազմավարական RQ-4A անօդաչու թռչող սարքը կարողացել է հետևել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին, ինչպես նաև Ռուսաստանի սահմանային շրջաններին:
6441 | 0
Facebook