Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մոսուլի գրավման ժամանակ մենք 20 հազար մարդ ենք կորցրել». Իրաքի փոխնախագահ

13:20, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
«Մոսուլի գրավման ժամանակ մենք 20 հազար մարդ ենք կորցրել». Իրաքի փոխնախագահ

Իրաքի Զինված ուժերի և ոստիկանության կորուստները Մոսուլի գրավման ժամանակ հասել են 20 հազարի` այդ թվում զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Նուրի ալ-Մալիկին, փոխանցում է РИА Новости-ն:
     «Ռազմական կորուստները հսկայական են` շուրջ 20 հազար զոհ և վիրավոր»,- նշել է ալ-Մալիկին։
     Ըստ նրա` Զինված ուժերը փորձել են պատերազմի շրջանակներում «անհրաժեշտից ավելի չավերել» քաղաքը:
     «Արդյունքում, ռազմական գործողությունները տևեցին 9 ամիս: Կարելի էր շրջափակել թաղաքը, բայց այդ դեպքում քաղաքի բնակիչները կտուժեին սովից»,- ասել է ալ-Մալիկին:
     Հիշեցնենք, որ քրդական հետախուզության տվյալներով, սակայն, Մոսուլի գրավման գործողությունների ողջ ընթացքում շուրջ 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել:
     Իրաքի Մոսուլ քաղաքն ահաբեկիչներից ազատագրման ռազմագործողություններն սկսվել են անցած տարվա հոկտեմբերին: Ռազմագործողություններին ներգրավվել են արաբական հատուկջոկատայինները, դաշնային ոստիկանությունը, արագ արձագանքման ուժերն ու Իրաքի բանակը: Իրաքյան ստորաբաժանումներին օդից աջակցություն է ցուցաբերել Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան:
     Մոսուլի վերջնական ազատագրման մասին նախորդ շաբաթ հայտարարել է երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադին։

5065 | 0
Facebook