Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Siemens-ը խզել է ռուսական ընկերությունների հետ պայմանագրերը

13:35, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Siemens-ը խզել է ռուսական ընկերությունների հետ պայմանագրերը
     Siemens գերմանական կոնցեռնը հայտարարել է, որ գազատուրբինային բոլոր սարքավորումները, որոնք տեղադրվել էին Թամանում, անօրինական ճանապարհով տեղափոխվել են Ղրիմ, փոխանցում է BBC-ն: Ընկերությունը նաև հայտարարել է, որ խզում է ռուսական ընկերությունների հետ պայմանագրերը և վերահսկողության նոր միջոցներ մշակում: Տուրբինները, որոնք արդեն գտնվում են Ղրիմում, կոնցեռնն առաջարկում է վերադարձնել և չեղարկել պայմանագիրը: Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ գերմանական Wirtschaftswoche պարբերականը գրել էր, որ Siemens-ը մտադիր է հանել արտադրանքը Ռուսաստանում համատեղ ձեռնարկություններից:
5127 | 0
Facebook