Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սալվադոր Դալիի մնացորդներն արտաշիրիմվել են

12:25, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Սալվադոր Դալիի մնացորդներն արտաշիրիմվել են

Իսպանիայի հյուսիս արևելքում` Կատալոնիայի Ֆիգերաս քաղաքում, արտաշիրիմել են նկարիչ, սյուրռեալիստ Սալվադոր Դալիի մնացորդները: Արտաշիրիմումը կատարվել է մի կնոջ պահանջով, ով պնդում է, թե աշխարհահռչակ նկարչի դուստրն է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
     Դատական փորձագետները կենսաբանական նմուշ են վերցրել նկարչի մարմնից: Թե ինչ նմուշներ, չի հաղորդվում: Հավանաբար նմուշներ վերցված կլինեն ատամներից, եղունգներից և ողնուղեղից:
     Արտաշիրիմման աշխատանքներն սկսվել են հուլիսի 20-ին: Անհրաժեշտ է եղել հանել ծանր սալ քարը, որի տակ 1989թ. Ֆիգարեսի իր տուն-թանգարանի բակում թաղվել է նկարիչը: Կենսաբանական նմուշները փորձաքննության համար կուղարկվեն Մադրիդ, այն կարող է մոտ մեկ շաբաթ տևել:
     Լրատվականը նշում է, որ կնոջ անունն, ով պնդում է, թե Դալիի դուստրն է, Պիլար Աբել է, նա 61 տարեկան է: Այդ անալիզները թեթևություն կբերեն կնոջը, քանի որ այդպիսով կցրվեն բոլոր կասկածները»,- ասել է կնոջ փաստաբանը:

Պիլար Աբել
Պիլար Աբել
9516 | 0
Facebook