Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նեյլ Արմսթրոնգի պայուսակը՝ լուսնային հողով, վաճառվել է 1,8 միլիոն դոլարով

02:10, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Նեյլ Արմսթրոնգի պայուսակը՝ լուսնային հողով, վաճառվել է 1,8 միլիոն դոլարով

Նեյլ Արմսթրոնգի պայուսակը, որտեղ տիեզերագնացը լցրել էր լուսնային հողի նմուշներ, Sotheby"s աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով: Աճուրդը կազմակերպվել էր մարդու՝ լուսին ոտք դնելու 48-ամյակի կապակցությամբ:
     Ինչպես հայտնում են աղբյուրները՝ 1969 թվականից պայուսակը գտնվել է «Ապոլլոն 11» տիեզերանավում:
     Սակայն որպես արժեքավոր արտեֆակտ այն շատ ուշ է գնահատվել: Երկար ժամանակ պայուսակի վրա ուշադրություն չեն դարձրել, մինչև որ պարզվել է, որ դրա ներսում կան փոքրիկ քարեր ու լուսնային փոշի: Այդ ժամանակ ՆԱՍԱ-ն սկսել է պայքարել ցուցանմուշի համար: Պայուսակի վերջին տերը եղել է Չիկագոյում ապրող մի կին, ով այն ձեռք էր բերել 2015 թվականին՝ 995 դոլարով, այնուհետև այն հայտնվել էր Sotheby"s աճուրդի տանը:

8308 | 0
Facebook