Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Հրաչյա Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել կնոջ հետ

11:30, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
«Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Հրաչյա Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել կնոջ հետ

Մոսկվայից Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին հարազատները դեռ չեն տեսել, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը:
     «Գիշերը ժամը մեկին են բերել Հայաստան: Օդանավակայանից արագ նստեցրել են ոստիկանական մեքենան և տարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այնտեղից հեռախոսազրույց է ունեցել կնոջ հետ, տեղեկացրել է, որ չանհանգստանան իր համար, ամեն ինչ նորմալ է»: Մարտիրոսյանի խոսքով, այսօրվանից ամեն ինչ անելու են, որպեսզի Հրաչյան ազատության մեջ լինի: Նրանք պատրաստվում են ներման խնդրագրով դիմել ՀՀ նախագահին:
     ««Ազատություն Հրաչյա Հարությունյանին» այս կարգախոսով առաջ ենք շարժվելու և փորձելու ենք այնպես անել, որ նա հայտնվի ազատության մեջ»,- ասաց Մարտիրոսյանը:
     Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
     Հարությունյանը ՌԴ բանտում մոտ 4 տարի է անցկացրել:

3599 | 0
Facebook