Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոնակոյում 1 միլիոն եվրոյով վաճառվել է Պուտինի ժամացույցը

11:10, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Մոնակոյում 1 միլիոն եվրոյով վաճառվել է Պուտինի ժամացույցը
     Մոնակոյի աճուրդի տունը պատմել է ժամացույցի վաճառքի մասին, որի սեփականատեր է նշված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով Monaco Legends ընկերությանը: Patek Philippe Triple Complication թանկարժեք ժամացույցը ձեռք բերողի անունն անհայտ է: Լրագրողների ուշադրությունը ժամացույցը գրավել է՝ շնորհիվ երաշխիքային փաստաթղթերի, որոնց վրա նշված է Պուտինի անունը: Ժամացույցը վաճառվել է հուլիսի 19-ին աճուրդի առաջին իսկ օրը (այն ընթանում էր հուլիսի 19-21-ը): Patek Philippe 5208P Triple Complication մոդելը՝ պլատինե պատյանով, հավերժական օրացույցով և ոսկե թվացույցով, հազվադեպ հանդիպող է, քանի որ արտադրվում է սահմանափակ խմբաքանակով, նշել են Monaco Legends ընկերությունում: Գնորդն այդ ժամացույցի համար վճարել է 1,054 միլիոն եվրո:
5621 | 0
Facebook